Հայերեն Русский
Ռուսաստան Հայաստան Ուկրաինա Ղազախստան Բելառուս Լեհաստան Դանիա
Երևան
sportmaster sportmaster

Գաղտնիության համաձայնագիր

1.1. Անձնական տեղեկատվության գաղտնիության մասին սույն համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր, Գաղտնիության համաձայնագիր) գործում է այն ամբողջ տեղեկատվության նկատմամբ, որն «Սպորտմաստեր» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կարող է ստանալ Օգտատերերից՝ «Սպորտմաստեր» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կայքից, ծառայություններից, ծրագրերից և արտադրանքից (այսուհետ՝ Ծառայություններ) օգտվելիս:

2.1. Կազմակերպություն՝ «Սպորտմաստեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան ստեղծված իրավաբանական անձ, որը գտնվում է հետևյալ հասցեում՝ ՀՀ, ք․ Երևան, Գայի պողոտա 16, 1-ին հարկ, ՀՎՀՀ՝ 00212205:

2.2. Օգտատեր՝ ցանկացած ֆիզիկական անձ, որը կամավոր գրանցվել է հարցաթերթիկ լրացնելու եղանակով կամ Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի օգտագործմամբ և ստացել է ավտորիզացման ունիկալ ծածկագիր` Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի Ծառայություններից օգտվելու, ինչպես նաև` Կազմակերպության առևտրային օբյեկտում գնումների հետագա իրականացման համար: Օգտատերն այն ֆիզիկական անձն է, որը միացել է սույն Օգտատիրական համաձայնագրին և հասանելիություն է ստացել Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի տեղեկատվական ռեսուրսներին և ծառայություններին, այդ թվում` անցել է Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի գրանցման և (կամ) նույնականացման ընթացակարգերը, ինչպես նաև` օգտագործում է դրանք որևէ եղանակով՝ առանց այդպիսի ընթացակարգեր անցնելու, համարվում է, որ միացել է սույն Օգտատիրական համաձայնագրին:

2.3. Գրանցում՝ Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսից, այլ օժանդակ Ծառայություններից օգտվելու համար, Կազմակերպության Ակումբային ծրագրին մասնակցելու, ինչպես նաև սույն Համաձայնագրում նշված այլ հնարավորություններ իրականացնելու նպատակով Օգտատիրոջ կողմից տվյալների, այդ թվում, բայց ոչ բացառապես անձնական տվյալների տրամադրման ընթացակարգ:

2.4. Կազմակերպության առևտրային օբյեկտներ՝ «Սպորտմաստեր» խանութներ:

2.5. Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրս՝ «Սպորտմաստերնպատակներից ելնելով այդպիսի ռեսուրս է հանդիսանում Տեղեկատվական կրպակը (տեղեկատվական տերմինալ, տեղեկատվական կրպալ, ինֆոմատ) ՝ ավտոմատացված ծրագրային-ապարատային համալիր՝ նախատեսված տեղեկատվություն տրամադրելու համար):

2.6. Ռեսուրսի ադմինիստրացիա՝ Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի սեփականատերը, որն ապահովում է Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի գործունեությունը և դրա հասանելիությունը, այն է՝ «Սպորտմաստեր» ՍՊԸ:

2.7. Կազմակերպության Ակումբային ծրագիրը կուտակային բոնուսային ծրագիր է, որը թույլ է տալիս իր մասնակիցներին գնումներ կատարել «Սպորտմաստեր» խանութներում և օգտվել լրացուցիչ ծառայություններից, արտոնություններից և նախատեսված այլ հնարավորություններից: Այս Ակումբային ծրագիրը կանոնակարգում է Կազմակերպության Ակումբային ծրագրին մասնակցության կանոններով:

2.8. Ապրանք՝ արտադրանք, որի մասին տեղեկատվությունը տեղակայված է Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսում:

2.9. Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի ծառայություններ՝ Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսում օգտագործման համար հասանելի բոլոր ծառայություները:

2.10. Օգտատիրական համաձայնագրի ձևեր՝ այն ձևերը, հարցաթերթիկները, որոնց մեջ Օգտատերը տեղեկատվություն է մուտքագրում իր անձնական տվյալների վերաբերյալ Կազմակերպության Ակումբային ծրագրում մասնակցության ձևակերպման ընթացակարգեր անցնելիս, և որոնք սույն Օգտատիրական համաձայնագրի անքակտելի մասն են:

2.11. Անձնական տեղեկատվություն՝ տեղեկատվություն, որն Օգտատերը ինքնուրույն տրամադրում է իր մասին գրանցվելիս, Պատվեր ձևակերպելիս Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի օգտագործման միջոցով կամ Ծառայություններից օգտվելու ընթացքում, ներառյալ, բայց չսահմանափակվելով Օգտատիրոջ անձնական տվյալներով:

2.12. «Սպորտմաստեր» ՍՊԸ համացանցային կայք՝ վեբ-կայք (ռեսուրս) Համացանցում, որը տեղակայված է sportmaster.com հասցեում, ղեկավարվում է Կազմակերպության կողմից կամ գտնվում է Կազմակերպության կառավարման ներքո և անմիջականորեն կապված է նրա գործունեության հետ:

2.13. Աշխատանքային տարածք՝ Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի ինտերֆեյս` Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսում ներկայացված տեղեկատվությունից Ապրանքի ընտրություն իրականացնելու, դիտելու, ինչպես նաև Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ տեխնիկական գործիքներով:

2.14. Գաղտնիության համաձայնագիր՝ Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի ծառայությունների տրամադրման և հասանելիության ողջ ընթացքում «Սպորտմաստեր» ՍՊԸ –ի և Օգտատիրոջ հարաբերությունները կարգավորող սույն Օգտատիրական համաձայնագիրը:

2.15. Անձնական տվյալների օպերատոր՝ – «Սպորտմաստեր» ՍՊԸ: Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Գայի պողոտա 16, 1-ին հարկ:

«Սպորտմաստեր» ՍՊԸ հավաքագրում, մշակում և պահպանում է միայն այն անձնական տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է Ծառայությունների տրամադրման և/կամ Օգտատիրոջ կողմից Ապրանքի ձեռքբերման, Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի օգտագործման, Կազմակերպության Ակումբային ծրագրում մասնակցելու համար:

3.2. Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը «Սպորտմաստեր» ՍՊԸ օգտագործում է հետևյալ նպատակներով՝

3.2.1. Կողմի նույնականացում՝ Օգտատիրոջ և «Սպորտմաստեր» ՍՊԸ միջև կնքված պայմանագրերի շրջանակներում,

3.2.2. Օգտատիրոջից վճարների ստացում և մշակում, այդ թվում՝ Կազմակերպության Ակումբային ծրագրում մասնակցության պայմաններին համապատասխան,

3.2.3. Օգտատիրոջը արդյունավետ հաճախորդական աջակցության տրամադրում,

3.2.4. Օգտատիրոջը անհատականացված Ծառայությունների տրամադրում,

3.2.5. Օգտատիրոջ հետ կապի պահպանում, այդ թվում Ծառայությունների օգտագործման, Ապրանքների իրացման հետ կապված ծանուցումների, հարցումների և տեղեկատվության փոխանցում, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից հարցումների և հայտերի մշակում,

3.2.6. Ծառայությունների որակի բարելավում, դրանց օգտագործման հարմարություն, նոր Ծառայությունների մշակում,

3.2.7. Օգտատիրոջ ծանուցում ««Սպորտմաստեր» ՍՊԸ-ի կողմից անցկացվող միջոցառումների և ակցիաների մասին, ներառյալ, բայց ոչ բացառապես Ակումբային ծրագրում Օգտատիրոջ մասնակցության շրջանակներում Կազմակերպության կողմից իր ստանձնած պարտավորությունները կատարելու և Օգտատիրոջը հատուկ առաջարկների, նոր Ապրանքների, հավատարմության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ուղղումը կազմակերպելու նպատակով,

3.2.8. Անանուն տվյալների հիման վրա վիճակագրական և այլ հետազոտությունների անցկացում:

3.2.9. Կազմակերպության գործունեության հետ կապված նորությունները Օգտատիրոջը հաղորդագրությունների տեսքով ուղարկում:

3.3. «Սպորտմաստեր» ՍՊԸ-ն, տեղեկատվություն ստանալու հատուկ մեթոդի շնորհիվ չի ստուգում Օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տեղեկատվության ճշգրտությունը և չի վերահսկում դրա արդիականությունը: Սակայն «Սպորտմաստեր» ՍՊԸ-ն ելնում է այն բանից, որ Օգտատերը տրամադրում է հավաստի անձնական տեղեկատվություն Օգտատիրական համաձայնագրի ձևերում առաջարկվող հարցերի վերաբերյալ և արդիական է պահում այդ տեղեկատվությունը: Ոչ հավաստի կամ ոչ արդիական անձնական տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Օգտատերը:

«Սպորտմաստեր» ՍՊԸ-ն պահում և մշակում է Օգտատիրոջ կողմից տրամադրված և Օգտատիրական համաձայնագրի Ձևերում նշված անձնական տեղեկատվությունը՝ գործող նորմատիվ ակտերի, ինչպես նաև դրանց հիման վրա ստեղծված ներքին կանոնակարգերի համաձայն:

4.2. Օգտատիրոջ անձնական տեղեկատվության գաղտնիությունը պահպանվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ Օգտատերը կամավոր տրամադրում է իր մասին տեղեկատվություն անսահմանափակ թվով անձանց ընդհանուր հասանելիության համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

4.3. «Սպորտմաստեր»ՍՊԸ-ն պաշտպանում է Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը համաձայն այս տեսակի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացված օրենսդրական պահանջների, և պատասխանատու է այդպիսի տեղեկատվության պաշտպանության անվտանգ մեթոդների օգտագործման համար:

4.4. Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը պաշտպանելու, դրա պատշաճ օգտագործումն ապահովելու և չթույլատրված և/կամ պատահական մուտքը կանխելու համար «Սպորտմաստեր» ՍՊԸ-ն կիրառում է անհրաժեշտ և բավարար տեխնիկական և վարչական միջոցառումներ: Օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը պահվում է սահմանափակ հասանելիությամբ սերվերներում, որոնք տեղակայված են պահպանվող տարածքներում:

4.5. «Սպորտմաստեր» ՍՊԸ-ն իրավունք ունի փոխանցել Օգտատիրոջ անձնական տեղեկատվությունը երրորդ անձանց (այդ թվում կազմակերպություններին, որոնք գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, առբերում, ուղղակիորեն Օգտատիրոջը ուղարկում են հատուկ առաջարկներ, տեղեկություններ նոր ապրանքների և գովազդային ակցիաների մասին, մշակում են հարցումներ և դիմումներ, ինչպես նաև իրականացնում են անձնական տեղեկատվության ոչնչացում) հետևյալ դեպքերում՝

4.5.1. Օգտատերը հստակ արտահայտել է իր համաձայնությունը նման գործողություններին, այսինքն նշել է «Ընդունում եմ Օգտատիրական համաձայնագիրը» չեքբոքսը Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսում, ինչպես նաև «Սպորտմաստեր» ՍՊԸ-ի Պատվերի և/կամ Ակումբային ծրագրում գրանցման ֆունկցիա ունեցող այլ Սերվիսներում անձնական տեղեկատվության ձևերը լրացնելիս,

4.5.2. Փոխանցումն անհրաժեշտ է Օգտատիրոջ կողմից որոշակի Սերվիս օգտագործելու շրջանակներում կամ Օգտատիրոջը ծառայություն մատուցելու, սույն Համաձայնագրի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու համար,

4.5.3. Փոխանցումը նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ այլ կիրառելի օրենսդրությամբ՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի շրջանակներում,

4.6. Անհատական տվյալների մշակման ժամանակ «Սպորտմաստեր» ՍՊԸ-ն ղեկավարվում է անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

5.1. Օգտատերն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու իր կողմից տրամադրված անձնական տվյալները փոփոխելու, վերացնելու համար՝ դիմելով «Սպորտմաստեր» ՍՊԸ Տեղեկատվական ծառայություն՝ support.am@sportmaster.com էլեկտրոնային հասցեով:

6.1. Օգտատերն իրավունք ունի հրաժարվել սույն Համաձայնագրի հաստատումից, եթե դրա որևէ պայման անընդունելի է իր համար:

6.2. Օգտատերը հաստատում է, որ իր կողմից Համաձայնագրի ընդունումը («Ընդունում եմ Օգտատիրական Համաձայնագիրը» չեքբոքսի նշումը) նշանակում է Օգտատիրոջ լիակատար համաձայնությունը դրա բոլոր պայմանների հետ առանց բացառության: Ընդունելով սույն Համաձայնագիրը՝ Օգտատերը նաև հաստատում է, որ ծանոթ է Կազմակերպության Ակումբային ծրագրին մասնակցության պայմաններին, ընդունում և համաձայն է դրանց բոլոր պայմանների հետ, ինչպես և ընդունում է Օգտատիրական համաձայնագիրը: Այդ թվումъ Օգտատերը, ընդունելով սույն Համաձայնագիրը, իր համաձայնությունն է տալիս «Սպորտմաստեր» ՍՊԸ-ին հատուկ առաջարկների, նոր ապրանքների և գովազդային ակցիաների մասին էլեկտրակապով և փոստով տեղեկատվություն ստանալու (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ SMS-հաղորդագրություններ, e-mail-լրատու push-հաղորդագրությունների ձևաչափով (այդ թվում բջջային հավելվածների միջոցով), Viber մեսենջերում հաղորդագրություններ, Համացանց և բջջային սարքավորումներ) և իր անձնական տվյալները մշակելու՝ ստանալով, հավաքագրելով, գրանցելով, համակարգելով, կուտակելով, պահպանելով, հստակեցնելով (թարմացնելով, փոփոխելով), օգտագործելով, փոխանցելով (տարածելով, տրամադրելով), դիմազերծելով, արգելափակելով, հեռացնելով, այդ թվում ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի օգնությամբ, ներառյալ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցերը, կամ առանց այդպիսի միջոցների օգտագործման)՝ Օգտատիրոջը հատուկ առաջարկների, նոր ապրանքների և գովազդային ակցիաների վերաբերյալ տեղեկատվության ուղղումը և Օգտատերերի հարցումների և դիմումների մշակումն ուղղելու նպատակով, ինչպես նաև հանձնարարել մշակումը այլ անձանց (այդ թվում կազմակերպություններին, որոնք գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, առբերում, ուղղակիորեն Օգտատիրոջը ուղարկում են հատուկ առաջարկներ, տեղեկություններ նոր ապրանքների և գովազդային ակցիաների մասին, մշակում են հարցումներ և դիմումներ, ինչպես նաև իրականացնում են Օգտատիրական համաձայնագրի Ձևերում նշված անձնական տեղեկատվության ոչնչացում):

6.3. Օգտատիրոջ կողմից նշված համաձայնությունը Համաձայնագրի պայմանների, այդ թվում անձնական տեղեկատվության մշակման կարգի հետ, գործում է 5 տարի ժամկետով՝ ավտոմատ երկարաձգմամբ, եթե այն հետ չի չեղարկվել: Համաձայնությունը կարող է հետ չեղարկվել ցանկացած պահի՝ գրավոր ծանուցագիր ուղարկելով էլեկտրոնային փոստի հասցեին՝ support.am@sportmaster.com:

7.1. «Սպորտմաստեր» ՍՊԸ-ն իրավունք ունի փոփոխություններ մտցնել Գաղտնիության սույն Համաձայնագրում՝ միակողմանի կարգով առանց Օգտատիրոջը ծանուցելու: Փոփոխություններ մտցնելու դեպքում արդիական խմբագրության մեջ նշվում է վերջին թարմացման ամսաթիվը: Համաձայնագրի նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում դրա տեղադրման պահից, եթե այլ բան նախատեսված չէ Համաձայնագրի նոր խմբագրությամբ: Գործող խմբագրությունը տեղակայված է «Սպորտմաստեր» ՍՊԸ sportmaster.com կայքում:

8.1. Սույն Համաձայնագրի վերաբերյալ բոլոր առաջարկներն ու հարցերը պետք է ուղղել «Սպորտմաստեր» ՍՊԸ-ին հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ support.am@sportmaster.com: Հարցերն ու առաջարկները կարող են ուղղվել Կազմակերպության կորպորատիվ էլեկտրոնային փոստի հասցեին՝ support.am@sportmaster.com: Ստացված դիմումների, հարցերի, առաջարկների դիտարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

8.2. Եթե Օգտատիրական համաձայնագիրը դրա որևէ մասում չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և միջազգային իրավունքի նորմերին, ապա տվյալ մասում կողմերն առաջնորդվում են օրենսդրության համապատասխան նորմերի պահանջներով: Օգտատիրական համաձայնագրի ցանկացած մասի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և միջազգային իրավունքի նորմերին ընդհանուր առմամբ այն անվավեր ճանաչելու հիմք չի հանդիսանում:

8.3. Սույն Համաձայնագիրը օֆերտա է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի համաձայն և կանոնակարգում է Կազմակերպության և Օգտատիրոջ հարաբերությունները՝ կապված Տեղեկատվական էլեկտրոնային ռեսուրսի և Կազմակերպության այլ Ծառայությունների օգտագործման հետ:

8.4. Սույն Համաձայնագրի պայմանների ընդունումը Օգտատիրոջ կողմից համաձայնության արտահայտումն է՝ սույն Գաղտնիության համաձայնագրի 4-րդ կետում նշված կարգի համաձայն: Սույն Համաձայնագրի ընդունումը նշանակում է Օգտատիրոջ լիակատար և անվերապահ համաձայնություն սույն Համաձայնագրի բոլոր պայմաններին, ինչպես նաև Ակումբային ծրագրին մասնակցելու պայմանների ծանոթացման և անվերապահ ընդունման հաստատում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

8.5. Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ցանկացած վեճի կամ տարաձայնության առաջացման դեպքում Օգտատերը և Կազմակերպությունը կներդնեն բոլոր ջանքերը լուծելու դրանք բանակցությունների միջոցով: Այն դեպքում, երբ վեճերը չեն լուծվում բանակցությունների միջոցով, դրանք ենթակա են լուծման Կազմակերպության գտնվելու վայրում գտնվող համապատասխան իրավասու դատարանում՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.6. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ համար Օգտատիրոջ կողմից այն ընդունելու պահից՝ սույն Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն:

8.7. Սույն Համաձայնագիրը կազմված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրով չկարգավորված հարցերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: